ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վճարային հաշվեկշիռը 2011թ.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վճարային հաշվեկշիռը 2011թ.
15.05.2012

ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների 2012թ. ծրագրի շրջանակում ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության  վճարային հաշվեկշիռը 2011թ.՚ վիճակագրական ժողովածուն:
Երկրի վճարային հաշվեկշիռը վիճակագրական հաշվետվություն է, որում համակարգված  տեսքով արտացոլվում են  հաշվետու ժամանակաշրջանում   պետության արտաքին տնտեսական  գործառնություններն այլ երկրների և միջազգային  կազմակերպությունների հետ: Վճարային հաշվեկշիռը  արտահայտում է երկրի   հաշվեկշռվածության  վիճակը, որն իր հերթին ազդում է  ներքին հաշվեկշռվածության և տնտեսության կայունության վրա:
ԼՂՀ վճարային հաշվեկշռի կազմման համար հիմք են հանդիսացել  ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունից  ստացված ապրանքների ներմուծման  և արտահանման, տնտեսավարող սուբյեկտներից, բանկային համակարգից և այլ պետական մարմիններից ստացված տվյալները, կիրառվել են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մշակված  մեթոդաբանական սկզբունքները:

2011թ. ԼՂՀ վճարային  հաշվեկշռի ընթացիկ  հաշվի պակասուրդը կազմել է 59927.5 մլն դրամ, որն 2010թ. համեմատ աճել է 28.1 տոկոսով:Ընթացիկ հաշվի պակասուրդի աճը  նախորդ տարվա համեմատ  հիմնականում պայմանավորված է  ապրանքների և ծառայությունների գծով հաշվեկշռի պակասուրդի աճով:
Ապրանքների գծով բացասական հաշվեկշիռը 2011թ. 2010թ. նկատմամբ աճել է 16.3 տոկոսով, ինչը ապրանքների արտահանման ծավալի 6.4 տոկոս աճի պարագայում (1791.0 մլն դրամ) ներմուծման ծավալի 13.5 տոկոս  (13368.7 մլն դրամ) աճի հետևանք է: Ծառայությունների գծով հաշվեկշիռը կազմել է -7796.9 մլն դրամ, որը հիմնականում տրանսպորտային ծառայությունների և ճանապարհորդության գծով բացասական հաշվեկշիռների ու շինարարական ծառայությունների գծով դրական հաշվեկշռի ազդեցության արդյունք է: Եկամուտների հաշվեկշիռը կազմել է -2550.0 մլն դրամ, իսկ ընթացիկ տրանսֆերտների հաշվեկշիռը` 32975.2 մլն դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 17.4 տոկոսով:
Կապիտալի հաշվի հաշվեկշիռը 2011թ. կազմել է 8935.3 մլն դրամ և 2010թ. նկատմամբ աճել է 50.6 տոկոսով:Կապիտալի հաշիվը գոյացել է միայն կապիտալ տրանսֆերտներից:
Պետական կառավարման հատվածի կապիտալ տրանսֆերտները 2011թ. կազմել են 6787.0 մլն դրամ կամ ընդհանուր տրանսֆերտների 76.0 տոկոսը (2010թ. նկատմամբ աճել է 58.1 տոկոսով):
Մասնավոր հատվածի կապիտալ տրանսֆերտների գումարը 2011թ. կազմել է 2148.4 մլն դրամ և նախորդ տարվա նկատմամբ աճել է 31.1 տոկոսով:
Ֆինանսական հաշվի  դրական հաշվեկշիռը 2011թ. կազմել է 50661.0 մլն դրամ:
Օտարերկրյա ուղղակի ներդրումները մեկ շնչի հաշվով 2011թ. կազմել են 39363.1 դրամ` 2010թ. 47017.4 դրամի դիմաց, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են համապատասխանաբարª 4.2 տոկոս և 5.7 տոկոս:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)