ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2012թ ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ
ԼՂՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2012թ ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ
15.05.2012

2012թ. հունվար-մարտին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 27,4մլրդ դրամ` 2011թ. հունվար-մարտի 23,6մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 8.4տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 7.1տոկոս: 2012թ. հունվար-մարտին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 188.7հազ. դրամ, 485.8ԱՄՆ դոլար կամ 370.3Եվրո: ՀՆԱ-ի իրական աճի վրա դրական ազդեցություն են ունեցել և ապրանքների, և ծառայությունների  արտադրության ոլորտները` համապատասխանաբար 6.7 և 12.9 տոկոս: ՀՆԱ-ի արձանագրված 8.4 տոկոս հավելաճի տեմպի 5.1 տոկոսային կետն ապահովել է ֆինանսներ և վարկը, 1.4-ը` շինարարությունը, 1.2-ը` կապը, 0.7-ը` կառավարում և պաշտպանությունը:

2012թ. հունվար-մարտին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 9.6մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 9.5մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2011թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 97.7տոկոս: 2011թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 67.3տոկոս հանքագործական, 120.9տոկոս մշակող արդյունաբերությունում և 112.7տոկոս էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտում: ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ սեկտորների հետևյալն է. մշակող արդյունաբերություն` 37.2%, հանքագործական արդյունաբերություն` 26.6%, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 36.2%: 
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2012թ. հունվար-մարտին, փաստացի գներով կազմել է 2.9մլրդ դրամ, ինչը 2011թ. հունվար-մարտի համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 3.7տոկոսով` հիմնականում պայմանավորված անասնաբուծության համախառն արտադրանքի 3.0% աճով: Բուսաբուծության համախառն արտադրանքը, համադրելի գներով աճել է 12.2անգամ: Սա հանգեցրել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքի որոշակի փոփոխության. նախորդ տարվա համեմատ 0.7%-ային կետով աճել է բուսաբուծության տեսակարար կշիռը` կազմելով 0.8%, իսկ անասնաբուծության համախառն արտադրանքինը համապատասխանաբար` 99.2%: 2012թ. ապրիլի 1-ի դրությամբ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.8տոկոսով, այդ թվում` կովերինը` 9.7տոկոսով, խոզերի գլխաքանակը աճել է 10.0տոկոսով, մանր եղջերավոր անասունների գլխաքանակը 12.0տոկոսով, թռչունների գլխաքանակը` 22.9տոկոսով:
2012թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 6.5մլրդ. դրամի  շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 8.7տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 6.3մլրդ. դրամ կամ ընդհանուր  շինարարության 96.3տոկոսը: Շինարարության 60.1%-ը կատարվել է պետական բյուջեի, 14.3%-ը` կազմակերպությունների, 7.4 %-ը` արտաբյուջետային, 6.6%-ը օտարերկրյա ներդրողների միջոցների հաշվին: Իրականացված շինարարության 38.4%-ն է արտադրական նշանակության` նախորդ տարվա համեմատ աճել է 40.9%-ով:
2012թ. հունվար-մարտին ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 61.9հազ.տոննա, որը 2011թ. հունվար-մարտի նկատմամբ աճել է 2.3 տոկոսով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնաշրջանառությունը 2012թ. հունվար-մարտին կազմել է 4083.6հազ. տոննա-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 9.6տոկոսով:
2012թ. հունվար-մարտին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 5132.9հազ.մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 4683.8հազ.մարդու դիմաց:
Հանրապետությունում 2012թ.հունվար-մարտին կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 1.7մլրդ. դրամ, որը 2011թ. հունվար-մարտի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 25.4տոկոսով: Նշված եկամուտներից բնակչությանը մատուցված  ծառայությունների բաժինը կազմել է 1.2մլրդ. դրամ, որը 2011թ. հունվար-մարտի նկատմամբ, համադրելի գներով, աճել  է 25.3տոկոսով: Նախորդ տարվա համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից ամենաբարձր աճի տեմպ արձանագրվել է տվյալների հաղորդման ու ինտերնետ հասանելիության գծով` 70.6%-ով:
ԼՂՀ սպառողական շուկան (ըստ տնտեսավարող սուբյեկտներից ստացված հաշվետվությունների և չհաշվառվող դաշտի լրահաշվարկի) կազմել է 22.8մլրդ. դրամ` նախորդ տարվա համեմատ, համադրելի գներով, աճելով 15.9տոկոսով: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 84.3%-ը բաժին է ընկել մանրածախ արևտրաշրջանառությանը, 15.7%-ը ծառայություններին:
Ըստ վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից ստացված տվյալների և գնահատման` հանրապետությունում 2012թ. հունվար-մարտին զբաղվածների թվաքանակը կազմել է 56461մարդ, որից 80.3տոկոսը վարձու աշխատողներ են(ներառյալ անհատ ձեռնարկատերերը), իսկ 19.7տոկոսը հանդիսանում են ինքնազբաղվածներ:
ԼՂՀ-ում պաշտոնական գործազրկության մակարդակը, հաշվարկված որպես զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների և տնտեսապես ակտիվ բնակչության(զբաղվածներ և գործազուրկներ) հարաբերակցություն, կազմել է 5.4%:
Բնակչության դրամական եկամուտները 2012թ. հունվար-մարտին կազմել են 24.5մլրդ. դրամ և նախորդ տարվա համեմատ աճել են 16.3տոկոսով: Դրամական ծախսերը կազմել են 23.8մլրդ. դրամ, նախորդ տարվա համեմատ  ավելացել են 10.9 տոկոսով:
ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2012թ. հունվար-մարտին փաստացի գներով, կազմել է 28.6մլրդ դրամ կամ 73.6մլն դոլար, այդ թվում ապրանքների արտահանումըª 4.5մլրդ դրամ(11.5մլն.դոլար), իսկ ներմուծումըª 24.1մլրդ դրամ(62.1մլն.դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 19.7մլրդ դրամով(50.6մլն. դոլարով):2012թ. հունվար-մարտին 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 5.8տոկոսով, ընդ որում` արտահանումը նվազել է 40.3տոկոսով, իսկ ներմուծումը աճել է 5.5տոկոսով: Բացասական առևտրային հաշվեկշիռը աճել է 27.8տոկոսով:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)