ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԵՐԿԻ, ՑԱՆՔՍԻ և ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ |
04.10.2012 |
2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար վարած հողը կազմել է 11880.0 հա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 13644.2 հա-ի փոխարեն: Ըստ շրջանների կատարված աշխատանքների նկարագիրը հետևյալն է. Ասկերանի շրջանում կատարվել է 3143.0 հա հերկ, Հադրութի շրջանում` 2980.0 հա, Մարտակերտի շրջանում` 1572.6 հա, Մարտունու շրջանում` 3322.4 հա, Շահումյանի շրջանում` 61.0 հա, Շուշիի շրջանում` 40.0 հա և Քաշաթաղի շրջանում` 761.0 հա: 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, խաղողի հավաքված բերքը հանրապետությունում կազմել է 66275.0 ցենտներ, միջին բերքատվությունը` 63.4 ց/հա: |