ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2012թ |
04.10.2012 |
Հանրապետությունում 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 58135 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 1025136.8 ցենտներ, միջին բերքատվությունը` 17.6 ց/հա: Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 12974.3 հեկտար, կալսվել` 253743.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 19.6 ց/հա, Հադրութի շրջանում հնձվել է 8019.0 հեկտար, կալսվել` 158884.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 19.8 ց/հա, Մարտակերտի շրջանում հնձվել է 5920.6 հեկտար, կալսվել` 73532.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 12.4 ց/հա, Մարտունու շրջանում հնձվել է 13137.4 հեկտար, կալսվել` 218104.1 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 16.6 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է 138.0 հեկտար, կալսվել` 3077.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 22.3 ց/հա, Շուշիի շրջանում հնձվել է 108.0 հեկտար, կալսվել` 1710.2 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 15.8 ց/հա, Քաշաթաղի շրջանում հնձվել է 17837.7 հեկտար, կալսվել` 316086.5 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 17.7 ց/հա: |