ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2012թ. ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2012թ. ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
23.10.2012

Արդյունաբերություն: 2012թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, փաստացի Գներով, թողարկվել է 28679.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի Գներով, կազմել է  100.7 տոկոս: 

Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական Գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքաԳործական արդյունաբերություն` 24.6 տոկոս, մշակող արդյունաբերություն` 47.9 տոկոս, էլեկտրաէներԳիայի, Գազի, ջրի արտադրություն և բաշխում` 27.5 տոկոս: 
 Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 8446.1 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  33.7 տոկոսով:
 2012թ. հունվար-սեպտեմբերին փաստացի Գործող Գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 28174.3  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 98.2 տոկոս: 
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  5728 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 5006.9 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2012թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրացվել է 2951.3 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 27319.8 տոննա կաթ, 20406.2 հազ. հատ  ձու: 
Շինարարություն: 2012թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել է 26545.3 մլն դրամի շինարարություն` 2011թ. հունվար-սեպտեմբերի 30528.0 մլն դրամի փոխարեն:
 
 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)