ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2012թ. |
05.11.2012 |
Հանրապետությունում 2012թ. նոյեմբերի 5-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 58363.6 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 1031201.0 ցենտներ, միջին բերքատվությունը` 17.7 ց/հա: Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 13029.6 հեկտար, կալսվել` 254868.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 19.6 ց/հա, Հադրութի շրջանում հնձվել է 8019.0 հեկտար, կալսվել` 158884.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 19.8 ց/հա, Մարտակերտի շրջանում հնձվել է 5991.6 հեկտար, կալսվել` 75867.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 12.7 ց/հա, Մարտունու շրջանում հնձվել է 13137.4 հեկտար, կալսվել` 218104.1 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 16.6 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է 142.2 հեկտար, կալսվել` 3224.2 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 22.7 ց/հա, Շուշիի շրջանում հնձվել է 120.0 հեկտար, կալսվել` 2094.2 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 17.5 ց/հա, Քաշաթաղի շրջանում հնձվել է 17923.8 հեկտար, կալսվել` 318159.5 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 17.8 ց/հա: |