21.12.2012 |
Արդյունաբերություն: 2012թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 36443.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. հունվար-նոյեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 101.3 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 27.2 տոկոս, մշակող արդյունաբերություն` 46.2 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 26.6 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 10407.7 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 26.0 տոկոսով:
2012թ. հունվար-նոյեմբերին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 35297.8 մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 96.9 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 5795 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 6288.8 հազ.դրամ: Գյուղատնտեսություն: 2012թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում իրացվել է 3927.8 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 32915.3 տոննա կաթ, 23149.6 հազ. հատ ձու: Շինարարություն: 2012թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում իրականացվել է 30999.4 մլն դրամի շինարարություն` 2011թ. հունվար-նոյեմբերի 36708.8 մլն դրամի փոխարեն:
|