ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2013 թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ
ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2013 թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ
20.02.2013

Արդյունաբերություն: 2013թ. հունվարին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 3028 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2012թ. հունվարի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է  100.6 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 24.6 տոկոս, մշակող արդյունաբերություն` 33.5 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  41.9 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 833.5 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 10.2 տոկոսով:
2013թ. հունվարին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 3026.4  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 99.9 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 6083 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 497.8 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2013թ. հունվարին հանրապետությունում իրացվել է 165.4 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 2394.5 տոննա կաթ, 1455.0 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2013թ. հունվարին հանրապետությունում իրականացվել է 523.2 մլն դրամի շինարարություն`  2012թ. համապատասխան ժամանակահատվածի 341.5 մլն դրամի փոխարեն:
 

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)