ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Գարնանացանի ընթացքը հանրապետությունում
Գարնանացանի ընթացքը հանրապետությունում
02.04.2013

Հանրապետությունում 2013թ. ապրիլի 2-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, կատարվել  է  2331.7 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1109.0 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված գարնանացանը թվերով հետևյալն  է. Ասկերանի շրջանում` 718.6 հա, Հադրութի շրջանում` 163.0 հա, Մարտակերտի շրջանում ` 226.1 հա, Մարտունու  շրջանում` 179.5 հա,  Շահումյանի շրջանում` 4.5 հա, Շուշիի շրջանում` 37.9 հա և  Քաշաթաղի շրջանում` 1002.1 հա:
Կատարված  գարնանացանի 1461.7 հա-ը կազմել են հացահատիկային(ներառյալ եգիպտացորեն) մշակաբույսերի, 9.6 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի,  365.4 հա-ը` կարտոֆիլի,  144.2 հա-ը` բանջարեղենի, 259.0 հա-ը տեխնիկական և 91.8 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
 

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)