23.04.2013 |
Արդյունաբերություն: 2013թ. հունվար-մարտին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 9587.4 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2012թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 97.2 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 24.2 տոկոս, մշակող արդյունաբերություն` 38.2 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 37.6 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 2567.4 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 15.0 տոկոսով:
2013թ. հունվար-մարտին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 9701.3 մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 101.2 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 6048 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 1585.2 հազ.դրամ: Գյուղատնտեսություն: 2013թ. հունվար-մարտին հանրապետությունում իրացվել է 743.3 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 8751.1 տոննա կաթ, 5543.2 հազ. հատ ձու: Շինարարություն: 2013թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 7955.5 մլն դրամի շինարարություն` 2012թ. հունվար-մարտի 6533.4 մլն դրամի փոխարեն:
|