30.04.2013 |
Հանրապետությունում 2013թ. ապրիլի 29-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 8795.1 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 8163.8 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված գարնանացանը թվերով հետևյալն է. Ասկերանի շրջանում` 3863.9 հա, Հադրութի շրջանում` 638.0 հա, Մարտակերտի շրջանում` 930.0 հա, Մարտունու շրջանում` 1464.3 հա, Շահումյանի շրջանում` 35.6 հա, Շուշիի շրջանում` 100.1 հա, Քաշաթաղի շրջանում` 1763.2 հա:
Կատարված գարնանացանի 2525.3 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 3843.1 հա-ը եգիպտացորենի, 309.7 հա-ը` հնդկացորենի, 99.1 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 651.7 հա-ը` կարտոֆիլի, 304.6 հա-ը` բանջարեղենի, 48.0 հա բոստան-պարենայինի, 731.0 հա տեխնիկական մշակաբույսերի և 282.6 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
|