ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Գյուղատնտեսությունը ԼՂՀ-ում
Գյուղատնտեսությունը ԼՂՀ-ում
14.05.2013

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսությունը 2012թ.՚ վիճակագրական ժողովածուն, որտեղ ներկայացված տեղեկությունները արտացոլում են հանրապետության գյուղատնտեսության ոլորտում առկա իրավիճակը և զարգացման միտումները վերջին երկու տարիներին:
Ժողովածուն ներկայացնում է վիճակագրական տեղեկատվություն հանրապետության բոլոր      տնտեսությունների գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների, դրանց համախառն բերքի և միջին բերքատվության, անասունների գլխաքանակի, անասնապահական մթերքների  արտադրության, գյուղատնտեսական տեխնիկայի առկայության, դրանց սարքինության մակարդակի վերաբերյալ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2012թ. փաստացի գներով կազմել է 50.3 մլրդ դրամ` 2011թ. 39.9 մլրդ դրամի փոխարեն:
2012թ. տարածքային կտրվածքով գյուղատնտեսության համախառն արտադրանքում առավել բարձր տեսակարար կշիռ ունեն Մարտունու, Ասկերանի և Քաշաթաղի շրջանները:
2012թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում մեծ է հացահատիկի (ներառյալ եգիպտացորեն) և հատիկաընդեղենի (31.4 տոկոս), մսի (14.5 տոկոս) և կաթի (14.4 տոկոս) տեսակարար կշիռները:
2012թ. գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը  կատարվել է 63463.2 հեկտարից, այդ թվում` հացահատիկային և հատիկաընդեղենային (ներառյալ եգիպտացորեն)՝ 59466.5 հա, կարտոֆիլ՝ 827.6 հա, բանջարեղեն՝  865.1 հա, բոստանային՝ 288.7 հա, կերային՝ 936.0 հա, տեխնիկական՝ 1079.3 հա:
2012թ. հանրապետությունում արտադրվել է 58.7 հազար տոննա ցորեն, 30.7 հազար տոննա գարի, 12.2 հազ տոննա եգիպտացորեն, 8.3 հազ. տոննա կարտոֆիլ, 8.0 հազ. տոննա  բանջարեղեն, 9.7 հազ. տոննա բոստանային մշակաբույսեր, 30.7 հազ. տոննա պտուղ-հատապտուղ, 10.1 հազ. տոննա խաղող, 2.8 հազ տոննա թութ:
Անասնաբուծական համախառն արտադրանքը 2012թ. կազմել է 17.1 մլրդ դրամ, նախորդ տարվա նկատմամբ համադրելի գներով աճը կազմել է 9.0 տոկոս:
2013թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի համեմատ կազմել է 117.2 տոկոս, այդ թվում կովերինը` 114.2 տոկոս, խոզերինը` 263.6 տոկոս, մանր եղջերավոր անասունններինը` 157.9 տոկոս, թռչուններինը` 100.6 տոկոս: Նախորդ տարվա համեմատությամբ բրդի արտադրությունը նվազել է 12.7 տոկոսով, մսի, կաթի և ձվի արտադրությունը աճել է, համապատասխանաբար 12.2 տոկոսով, 5.7 տոկոսով և 12.8 տոկոսով:
2012թ. մեկ կովի միջին տարեկան կաթնատվությունը կազմել է 1661 կգ, մեկ ածան հավի միջին տարեկան ձվատվությունը 144 հատ և մեկ ոչխարի միջին տարեկան բրդատվությունը  2.67 կգ:
 

 


  • 2017 (48)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)