<<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերությունը>> վիճակագրական ժողովածուն կազմվել է հավաքագրված վիճակագրական հաշվետվությունների և իրականացված դիտարկումների տվյալների հիման վրա: Այն բովանդակում է տեղեկություններ 2012թ. ԼՂՀ արդյունաբերության մասին,ցուցանիշների դինամիկան դիտարկելու նպատակով տվյալները ներկայացված են վերջին հինգ տարվա կտրվածքով: 2012թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 40.9 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 99.2 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի վրա մեծ ազդեցություն է ունեցել հանքագործական արդյունաբերությունը, որի ծավալի նվազման պատճառով (23.2 տոկոսով) ամբողջ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7.9 տոկոսային կետով: Այդպիսի ազդեցությունը պայմանավորված է նաև ընդհանուր արտադրության ծավալի մեջ մեծ տեսակարար կշռով, որը կազմել է 2012թ. 26.4 տոկոս (2011թ. 40.4 տոկոս): 2012թ. նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալների աճ է նկատվել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտում`10.6 տոկոսով և մշակող արտադրությունում` 10.9 տոկոսով:
Տարածքային կտրվածքով նախորդ տարվա նկատմամբ արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալն ավելացել է Ստեփանակերտ քաղաքում և բոլոր շրջաններում, բացի Մարտակերտի շրջանից, որտեղ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների նվազում 20.7 տոկոսով:
2012թ. արդյունաբերական արտադրության ծավալների դինամիկայի եռամսյակային դիտարկումը բացահայտում է վերջինիս տատանման կախվածությունը հանքագործական արդյունաբերության արտադրանքի ծավալների դինամիկայից: Իսկ էլեկտրաէներգիայի,գազի,ջրի արտադրության և բաշխման ծավալների դինամիկան ցույց է տալիս,որ ինչպես 2011թ. այնպես էլ 2012թ. առաջին և չորրորդ եռամսյակներում ծավալներն ավելի մեծ են, քան երկրորդ և երրորդ եռամսյակներում, ինչը պայմանավորված է սեզոնայնությամբ:
2012թ. արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի 30.2 տոկոսը կազմել է սննդամթերքի, ներառյալ խմիչքների,արտադրությունը, որի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 13.2 տոկոսով`կազմելով 12342.8 մլն դրամ:
2012թ. օգտագործված էլեկտրաէներգիայի 62.2 տոկոսը արտադրվել է հանրապետությունում, 45.5 տոկոսը ներմուծվել է ՀՀ-ից,արտահանվել է արտադրված էլեկտրաէներգիայի 7.7 տոկոսը: Օգտագործված էլեկտրաէներգիայից 90.7 մլն կՎտ/ժ կամ 34.4 տոկոսը սպառվել է բնակչության կողմից:
2012թ,արդյունաբերության ճյուղում մեկ աշխատողի կողմից արտադրված արտադրանքի ծավալը (համադրելի գներով) կազմել է 7043.2 հազ,դրամ`նախորդ տարվա համեմատ նվազելով 501.5 հազ,դրամով կամ 6.6 տոկոսով:
2012թ. արդյունաբերությունում զբաղվածների միջին տարեկան ցուցակային թվաքանակը 5803 մարդ,նախորդ տարվա համեմատ կազմել է 106.2 տոկոս, ընդ որում` հանքագործական արդյունաբերությունում գրանցվել է աճ`8.1 տոկոս, էլեկտրաէներգիայի,գազի,ջրի արտադրության և բաշխման ոլորտում`8.2 տոկոս, մշակող արդյունաբերությունում` 4.1 տոկոս,:
|