ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՚Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախառն ներքին արդյունքը 2012թ.ՙ վիճակագրական ժողովածուն` ամփոփելով երկրի համախառն ներքին արդյունքի, դրա արտադրության ծավալների, կառուցվածքի, աճի տեմպերի, ձևավորման աղբյուրների մասին տեղեկությունները:
2012թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախառն ներքին արդյունքը շուկայական գներով կազմել է 150015.7մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 9.9 տոկոսով` ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորի 0.7 տոկոս մակարդակի պայմաններում:

2012թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1023.0հազ. դրամ, 2546.1ԱՄՆ դոլար կամ 1981.1Եվրո` 2011թ. 936.1 հազ. դրամի կամ 2513.0 ԱՄՆ դոլարի և 1804.5 Եվրոյի դիմաց:
Տարիներ
|
ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով
|
հազ.դրամ
|
ԱՄՆ դոլար
|
2000 |
172.2
|
319.3
|
2005 |
373.1
|
815.1
|
2010 |
823.2
|
2203.1
|
2011 |
936.1 |
2513.0
|
2012 |
1023.0 |
2546.1
|
ՀՆԱ-ի իրական աճի վրա դրական ազդեցություն են ունեցել ապրանքների և ծառայությունների արտադրության ոլորտները ` համապատասխանաբար 3.8 և 15.5 տոկոս:
ՀՆԱ-ի արձանագրված 9.9 տոկոս հավելաճի տեմպի 3.7 տոկոսային կետն ապահովել է ֆինանսներ և վարկը, 3.0-ը` գյուղատնտեսությունը, 1.4-ը` կառավարում և պաշտպանությունը:
Կառուցվածքային տեսանկյունից 2012թ. նախորդ տարվա համեմատ 3.8 տոկոսային կետով աճել է ծառայությունների արտադրության ոլորտի ավելացված արժեքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ:
Ի հակառակ դրա, ՀՆԱ-ի մեջ 3.2 տոկոսային կետով նվազել է ապրանքների արտադրության ոլորտի ավելացված արժեքի տեսակարար կշիռը:
2012թ. ՀՆԱ-ի գերակշռող մասը՝ 63.1 տոկոսը, ստեղծվել է մասնավոր հատվածում՝ 2011թ. 62.8 տոկոսի դիմաց: ՀՆԱ-ի մասնավոր հատվածի 12.5 տոկոսը կազմում է արդյունաբերությունը, 14.0 տոկոսը` գյուղատնտեսությունը, 8.7 տոկոսը՝ շինարարությունը: Ծառայությունների արտադրությունը կազմում է ՀՆԱ-ի մասնավոր հատվածի 27.8 տոկոսը, որից 7.0 տոկոսը՝ առևտուր և հանրային սնունդը:
2012թ. ՀՆԱ-ի մոտ 33.6 տոկոսն ստեղծվել է փոքր և միջին ձեռնարկությունների կողմից` 2011թ. 32.5 տոկոսի փոխարեն:
Արտադրության հաշիվ /ընթացիկ գներով, մլն դրամ/
|
2011թ.
|
2012թ.
|
Ռեսուրսներ |
Համախառն թողարկում |
230654.5 |
252659.1 |
Ապրանքների զուտ հարկեր |
10242.1 |
11030.1 |
Ընդամենը |
240896.6 |
263689.2 |
Օգտագործում |
Միջանկյալ սպառում |
105398.1 |
113673.5 |
Համախառն ներքին արդյունք |
135498.5 |
150015.7 |
Ընդամենը |
240896.6 |
263689.2 |
Եկամուտների ձևավորման հաշիվ
/ընթացիկ գներով, մլն դրամ/
|
2011թ. |
2012թ. |
Ռեսուրսներ |
Համախառն ներքին արդյունք |
135498.5 |
150015.7 |
Ընդամենը |
135498.5 |
150015.7 |
Օգտագործում |
Վարձու աշխատողների աշխատանքի վարձատրություն |
68357.1 |
77184.9 |
Ապրանքների զուտ հարկեր |
10242.1 |
11030.1 |
Արտադրության այլ զուտ հարկեր |
239.6 |
265.5 |
Համախառն շահույթ և համախառն խառն եկամուտ |
56659.7 |
61535.2 |
այդ թվում՝ հիմնական միջոցների օգտագործում |
10422.9 |
11536.0 |
զուտ շահույթ և զուտ խառն եկամուտ |
46236.8 |
49999.2 |
Ընդամենը |
135498.5 |
150015.7 |
|