Հանրապետությունում 2013թ. օգոստոսի 26-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 46108.2 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 774091.9 ցենտներ, միջին բերքատվությունը` 16.8 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 8610.3 հեկտար, կալսվել` 152315.5 ցենտներ, միջին բերքատվությունը 17.7 ց/հա, Հադրութի շրջանում հնձվել է 8087.0 հեկտար, կալսվել` 169340.0 ցենտներ, միջին բերքատվությունը` 20.9 ց/հա , Մարտակերտի շրջանում հնձվել է 3157.1 հեկտար, կալսվել` 27100.6 ցենտներ, միջին բերքատվությունը 8.6 ց/հա, Մարտունու շրջանում հնձվել է 11682.9 հեկտար, կալսվել` 196429.0 ցենտներ, միջին բերքատվությունը 16.8 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է 143.5 հեկտար, կալսվել` 1877.0 ցենտներ, միջին բերքատվությունը 13.1 ց/հա, Շուշիի շրջանում` հնձվել է 128.4 հեկտար, կալսվել` 2465.0 ցենտներ, միջին բերքատվությունը 19.2 ց/հա, Քաշաթաղի շրջանում հնձվել է 14299.0 հեկտար, կալսվել` 224564.8 ցենտներ, միջին բերքատվությունը 15.7 ց/հա:
|