Հանրապետությունում 2013թ. սեպտեմբերի 9-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 46686.9 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 790557.7 ցենտներ, միջին բերքատվությունը` 16.9 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 8978.7 հեկտար, կալսվել` 164643.5 ցենտներ, միջին բերքատվությունը 18.3 ց/հա, Հադրութի շրջանում հնձվել է 8092.0 հեկտար, կալսվել` 169400.0 ցենտներ, միջին բերքատվությունը` 20.9 ց/հա, Մարտակերտի շրջանում հնձվել է 3204.1 հեկտար, կալսվել` 28840.6 ցենտներ, միջին բերքատվությունը 9.0 ց/հա, Մարտունու շրջանում հնձվել է 11778.2 հեկտար, կալսվել` 198369.0 ցենտներ, միջին բերքատվությունը 16.8 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է 143.5 հեկտար, կալսվել` 1877.0 ցենտներ, միջին բերքատվությունը 13.1 ց/հա, Շուշիի շրջանում` հնձվել է 128.4 հեկտար, կալսվել` 2465.0 ցենտներ, միջին բերքատվությունը 19.2 ց/հա, Քաշաթաղի շրջանում հնձվել է 14362.0 հեկտար, կալսվել` 224962.6 ցենտներ, միջին բերքատվությունը 15.7 ց/հա:
|