ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2013թ. ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ
ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2013թ. ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ
24.09.2013

Արդյունաբերություն: 2013թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 26396.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2012թ. հունվար-օգոստոսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է  104.8 տոկոս: 

Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 25.5 տոկոս, մշակող արդյունաբերություն` 44.0 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  30.5 տոկոս:  Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 7473.4 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  2.9 տոկոսով: 2013թ. հունվար-օգոստոսին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 26318.0  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 99.7 տոկոս:  Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  6165 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 4281.7 հազ.դրամ: Գյուղատնտեսություն: 2013թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում իրացվել է 3104.9 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 28020.9 տոննա կաթ, 19284.0 հազ. հատ  ձու:  Շինարարություն: 2013թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում իրականացվել է 21300.5 մլն դրամի շինարարություն`  2012թ հունվար-օգոստոսի 23355.3 մլն դրամի փոխարեն:    

 

 


  • 2017 (48)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)