ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԵՐԿԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ |
24.09.2013 |
2013թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար կատարված հերկը կազմել է 13666.1 հա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 9436.6 հա-ի փոխարեն: Ըստ շրջանների կատարված աշխատանքների նկարագիրը հետևյալն է. Ասկերանի շրջանում կատարվել է 3882.6 հա հերկ, Հադրութի շրջանում` 2100.0 հա, Մարտակերտի շրջանում` 1794.5 հա, Մարտունու շրջանում` 4617.0 հա, Շահումյանի շրջանում` 32.0 հա, Շուշիի շրջանում` 35.0 հա և Քաշաթաղի շրջանում` 1205.0 հա: 2013թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, խաղողի հավաքված բերքը հանրապետությունում կազմել է 41229.0 ցենտներ, միջին բերքատվությունը` 57.9 ց/հա: |