Հանրապետությունում 2013թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 49566.7 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 887865.0 ցենտներ, միջին բերքատվությունը` 17.9 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 10203.4 հեկտար, կալսվել` 218453.5 ցենտներ, միջին բերքատվությունը 21.4 ց/հա, Հադրութի շրջանում հնձվել է 8345.0 հեկտար, կալսվել` 180420.0 ցենտներ, միջին բերքատվությունը` 21.6 ց/հա, Մարտակերտի շրջանում հնձվել է 3524.1 հեկտար, կալսվել` 39595.6 ցենտներ, միջին բերքատվությունը 11.2 ց/հա, Մարտունու շրջանում հնձվել է 12547.3 հեկտար, կալսվել` 215905.8 ցենտներ, միջին բերքատվությունը 17.2 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է 143.5 հեկտար, կալսվել` 1877.0 ցենտներ, միջին բերքատվությունը 13.1 ց/հա, Շուշիի շրջանում` հնձվել է 128.4 հեկտար, կալսվել` 2465.0 ցենտներ, միջին բերքատվությունը 19.2 ց/հա, Քաշաթաղի շրջանում հնձվել է 14675.0 հեկտար, կալսվել` 229148.1 ցենտներ, միջին բերքատվությունը 15.6 ց/հա:
|