ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
04.10.2013

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադված վարկերը կազմել են 78028.6 մլն դրամ, որոնք 2012թ. հոկտեմբերի 1-ի համեմատ աճել են 12.4 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել 0.7տոկոսով: Վարկերի 1.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 56.5 տոկոսը: Արտարժույթով վարկավորման ծավալները 2012թ. հոկտեմբերի 1-ի համեմատ աճել են 11.8 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 1.2 տոկոսով:
2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 50732.0 մլն դրամ, 2012թ. հոկտեմբերի 1-ի համեմատ աճելով 5.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազելով 0.4 տոկոսով:
Ավանդների 74.6 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.2 տոկոսը` նպատակային ավանդները:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)