Հանրապետությունում 2013թ. Հոկտեմբերի 21-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 51893.9 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 961400.5 ցենտներ, միջին բերքատվությունը` 18.5 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 11053.6 հեկտար, կալսվել` 251427.5 ցենտներ, միջին բերքատվությունը` 22.7 ց/հա, Հադրութի շրջանում հնձվել է 8665.0 հեկտար, կալսվել` 195720.0 ցենտներ, միջին բերքատվությունը` 22.6 ց/հա, Մարտակերտի շրջանում հնձվել է 4006.2 հեկտար, կալսվել` 52748.6 ցենտներ, միջին բերքատվությունը` 13.2 ց/հա, Մարտունու շրջանում հնձվել է 12835.3 հեկտար, կալսվել` 222563.0 ցենտներ, միջին բերքատվությունը` 17.3 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է 152.0 հեկտար, կալսվել` 2174.5 ցենտներ, միջին բերքատվությունը` 14.3 ց/հա, Շուշիի շրջանում` հնձվել է 128.4 հեկտար, կալսվել` 2465.0 ցենտներ, միջին բերքատվությունը` 19.2 ց/հա, Քաշաթաղի շրջանում հնձվել է 15053.4 հեկտար, կալսվել` 234301.9 ցենտներ, միջին բերքատվությունը` 15.6 ց/հա:
|