ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Հանրապետությունում աշնանացանի հերկի, ցանքսի եվ խաղողի բերքահավաքի ընթացքի մասին
Հանրապետությունում աշնանացանի հերկի, ցանքսի եվ խաղողի բերքահավաքի ընթացքի մասին
12.11.2013

2013թ. նոյեմբերի 11-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար կատարվել է  40283.3 հա հերկ, որից ցանվել է  հատիկ` 23204.2 հա (57.6 տոկոսը),  որոնք նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել են համապատասխանաբար` 20.3 և 139.4 տոկոսով:
Ըստ շրջանների կատարված աշնանացանի  աշխատանքների նկարագիրը հետևյալն  է.
Ասկերանի շրջանում կատարվել է  7649.9  հա հերկ և 4865.2  հա ցանք, Հադրութի   շրջանում 7705.0 հա հերկ և 4875.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 3762.5 հա  հերկ և 2300.5 հա ցանք, Մարտունու շրջանում ` 12360.9  հա հերկ և 7455.5 հա ցանք, Շահումյանի  շրջանում` 117.0  հա հերկ և 28.0  հա ցանք,   Շուշիի շրջանում` 88.0 հա հերկ և 55.0 հա ցանք,   Քաշաթաղի շրջանում` 8600.0 հա հերկ և  3625.0 հա ցանք:
2013թ. նոյեմբերի 11-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, խաղողի հավաքված բերքը հանրապետությունում, կազմել է  124776.6  ցենտներ, միջին բերքատվությունը` 70.9 ց/հա:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)