ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԵՐԿԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԵՐԿԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
25.11.2013

Հանրապետությունում, 2013թ. նոյեմբերի 25-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, աշնանացանի համար կատարվել է 45666.1 հա հերկ, որից ցանվել է հատիկ` 35706.4 հա(78.2 տոկոսը), որոնք նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել են համապատասխանաբար`14.3 և 92.2 տոկոսով:
Ըստ շրջանների աշնանացանի տվյալները հետևյալն են`
Ասկերանի շրջանում կատարվել է 8756.1 հա հերկ և 7027.6 հա ցանք, Հադրութի շրջանում`8590.0 հա հերկ և 7335.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 4130.0 հա հերկ և 3372.2 հա ցանք, Մարտունու շրջանում`13166.0  հա հերկ և 10681.0 հա ցանք, Շահումյանի շրջանում`119.0 հա հերկ և 106.6 հա ցանք, Շուշիի շրջանում`96.0 հա հերկ և 64.0 հա ցանք, Քաշաթաղի շրջանում`10809.0 հա հերկ և 7120.0 հա ցանք