ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԵՐԿԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԵՐԿԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
03.12.2013

Հանրապետությունում, 2013թ. դեկտեմբերի 2-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, աշնանացանի համար կատարվել է 49627.4 հա հերկ, որից ցանվել է հատիկ` 41252.9 հա(83.1 տոկոսը), որոնք նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել են համապատասխանաբար`14.0 և 47.6 տոկոսով:
Ըստ շրջանների աշնանացանի տվյալները հետևյալն են`
Ասկերանի շրջանում կատարվել է 9931.4 հա հերկ և 8417.1 հա ցանք, Հադրութի շրջանում`9427.0 հա հերկ և 8325.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 4242.2 հա հերկ և 3579.4 հա ցանք, Մարտունու շրջանում`13811.8  հա հերկ և 12660.8 հա ցանք, Շահումյանի շրջանում`119.0 հա հերկ և 106.6 հա ցանք, Շուշիի շրջանում`96.0 հա հերկ և 64.0 հա ցանք, Քաշաթաղի շրջանում`12000.0 հա հերկ և 8100.0 հա ցանք: