ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
05.12.2013

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2013թ. դեկտեմբերի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 76334.3մլն դրամ, որոնք 2012թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել են 1.9 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել` 0.8 տոկոսով: Վարկերի 1.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 55.1 տոկոսը, որոնք 2012թ. դեկտեմբերի 1-ի համեմատ նվազել են 3.0 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ ՝ 2.5 տոկոսով:
2013թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 58541.2մլն դրամ, 2012թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճելով 20.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ ՝ 0.8 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 73.0 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 19.7 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.3 տոկոսը` նպատակային ավանդները:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)