13.01.2014 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2014թ. հունվարի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 82832.9մլն դրամ, որոնք 2013թ. հունվարի 1-ի համեմատ աճել են 4.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 8.5 տոկոսով: Վարկերի 0.9 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 54.9 տոկոսը, որոնք 2013թ. հունվարի 1-ի համեմատ նվազել են 2.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել 8.1 տոկոսով:
2014թ. հունվարի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 55901.2 մլն դրամ, 2013թ. հունվարի 1-ի համեմատ աճելով 13.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազելով 4.5 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 73.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 18.5 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.7 տոկոսը` նպատակային ավանդները:
|