ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
06.03.2014

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2014թ. մարտի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 78004.4 մլն դրամ, որոնք 2013թ. մարտի 1-ի համեմատ աճել են 1.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 19.7 տոկոսով: Վարկերի 1.0 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 55.1 տոկոսը, որոնք 2013թ. մարտի 1-ի համեմատ նվազել են 3.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 22.6 տոկոսով:
2014թ. մարտի 1-ի  դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 55097.4մլն դրամ, 2013թ. մարտի 1-ի համեմատ աճելով 9.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են 21.8 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 75.0 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.9 տոկոսը` նպատակային ավանդները: