Գարնանացանի ընթացքը հանրապետությունում |
28.03.2014 |
Հանրապետությունում 2014թ. մարտի 24-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 4493.6 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1344.1 հա-ի փոխարեն: Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 500.2 հա, Հադրութի շրջանում`120.0 հա, Մարտակերտի շրջանում` 101.5 հա, Մարտունու շրջանում` 763.3 հա , Շահումյանի շրջանում` 2.5 հա, Շուշիի շրջանում` 1.0 հա և Քաշաթաղի շրջանում` 3005.1 հա: Կատարված գարնանացանի 3254.0 հա-ը կազմել են հացահատիկային (ներառյալ եգիպտացորեն) մշակաբույսերի, 50.0հա`հատիկաընդեղենային մշակաբույսերի, 244.7 հա` կարտոֆիլի, 188.3 հա` բանջարեղենի, 112.3 հա` տեխնիկական և 644.3 հա` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: |