ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
08.04.2014

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2014թ. ապրիլի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 75840.6մլն դրամ, որոնք 2013թ. ապրիլի 1-ի համեմատ նվազել են 3.1 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 2.8 տոկոսով: Վարկերի 1.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 53.5 տոկոսը, որոնք 2013թ. ապրիլի 1-ի համեմատ նվազել են 3.0 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 1.6 տոկոսով:
2014թ. ապրիլի 1-ի  դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 56637.1մլն դրամ, 2013թ. ապրիլի 1-ի համեմատ աճելով 10.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2.8 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 74.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.7 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.8 տոկոսը` նպատակային ավանդները:

 


  • 2017 (48)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)