ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
06.08.2014

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2014թ. օգոստոսի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 91245.5 մլն դրամ, որոնք 2013թ. օգոստոսի 1-ի համեմատ աճել են 15.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 21.1 տոկոսով: Վարկերի 0.9 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2013թ. օգոստոսի 1-ի համեմատ աճել են 10.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 13.5 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 55.2 տոկոսը, որոնք 2013թ. օգոստոսի 1-ի համեմատ աճել են 15.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 24.4 տոկոսով:
2014թ. օգոստոսի 1-ի  դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 67684.9 մլն դրամ, 2013թ. օգոստոսի 1-ի համեմատ աճելով 32.8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 23.7 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 75.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.9 տոկոսը` ցպահանջ ավանդները, 6.7 տոկոսը` նպատակային ավանդները:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)