Հանրապետությունում 2014թ. օգոստոսի 11-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 49432.5 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 502866.8 ցենտներ, միջին բերքատվությունը` 10.2 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 8749.3 հեկտար, կալսվել` 124401.6 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 14.2 ց, Հադրութի շրջանում հնձվել է 8374.5 հեկտար, կալսվել` 74865.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 8.9 ց, Մարտակերտի շրջանում հնձվել է 3142.8 հեկտար, կալսվել` 32189.1 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 10.2 ց, Մարտունու շրջանում հնձվել է 12199.5 հեկտար, կալսվել` 95253.1 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 7.8 ց, Շահումյանի շրջանում հնձվել է 111.4 հեկտար, կալսվել` 1001.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 9.0 ց, Շուշիի շրջանում` հնձվել է 111.0 հեկտար, կալսվել` 1749.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 15.8 ց, Քաշաթաղի շրջանում հնձվել է 16744.0 հեկտար, կալսվել` 173408.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 10.4 ց:
|