ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
07.10.2014

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2014թ. հոկտեմբերի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 76710.4 մլն դրամ, որոնք 2013թ. հոկտեմբերի 1-ի համեմատ նվազել են 1.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ  աճել 1.0 տոկոսով: Վարկերի 1.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2013թ. հոկտեմբերի 1-ի համեմատ նվազել են 20.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 4.8 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 54.5 տոկոսը, որոնք 2013թ. հոկտեմբերի 1-ի համեմատ նվազել են 5.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ աճել են 0.3 տոկոսով:
2014թ. հոկտեմբերի 1-ի  դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 54036.3մլն դրամ, 2013թ. հոկտեմբերի 1-ի համեմատ աճելով 6.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազելով 0.8 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 72.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 19.4 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.5 տոկոսը` նպատակային ավանդները:

 

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)