Հանրապետությունում 2014թ. հոկտեմբերի 06-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 52014.7 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 543198.2 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 10.4 ց:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 10279.8 հեկտար, կալսվել` 151392.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 14.7 ց, Հադրութի շրջանում հնձվել է 8474.5 հեկտար, կալսվել` 78365.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 9.2 ց, Մարտակերտի շրջանում հնձվել է 3756.6 հեկտար, կալսվել` 38521.1 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 10.3 ց, Մարտունու շրջանում հնձվել է 12400.4 հեկտար, կալսվել` 97746.1 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 7.9 ց, Շահումյանի շրջանում հնձվել է 123.4 հեկտար, կալսվել` 1325.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 10.7 ց, Շուշիի շրջանում` հնձվել է 121.0 հեկտար, կալսվել` 1899.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 15.7 ց, Քաշաթաղի շրջանում հնձվել է 16859.0 հեկտար, կալսվել` 173950.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 10.3 ց:
|