28.10.2014 |
2014թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար կատարվել է 22725.9 հա հերկ, որից ցանվել է հատիկ` 4357.9 հա (19.2 տոկոսը), որոնք նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել են համապատասխանաբար` 23.4 և 31.8 տոկոսով:
Ըստ շրջանների կատարված աշնանացանի աշխատանքների նկարագիրը հետևյալն է.
Ասկերանի շրջանում կատարվել է 5808.3 հա հերկ և 987.1 հա ցանք, Հադրութի շրջանում` 2670.0 հա հերկ և 500.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 2120.4 հա հերկ և 607.0 հա ցանք, Մարտունու շրջանում ` 6575.2 հա հերկ և 810.8 հա ցանք, Շահումյանի շրջանում` 22.0 հա հերկ, Շուշիի շրջանում` 104.0 հա հերկ և 65.0 հա ցանք, Քաշաթաղի շրջանում` 5426.0 հա հերկ և 1388.0 հա ցանք:
|