06.11.2014 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2014թ. նոյեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 76043.2 մլն դրամ, որոնք 2013թ. նոյեմբերի 1-ի համեմատ նվազել են 1.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 0.9 տոկոսով: Վարկերի 0.7 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2013թ. նոյեմբերի 1-ի համեմատ նվազել են 36.4 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 41.2 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 55.0 տոկոսը, որոնք 2013թ. նոյեմբերի 1-ի համեմատ նվազել են 3.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ աճել են 0.1 տոկոսով:
2014թ. նոյեմբերի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 54681.7 մլն դրամ, 2013թ. նոյեմբերի 1-ի համեմատ նվազելով 5.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ աճելով 1.2 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 72.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 19.1տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.5 տոկոսը` նպատակային ավանդները:
|