04.12.2014 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2014թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 79502.3 մլն դրամ, որոնք 2013թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել են 4.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 4.5 տոկոսով: Վարկերի 0.7 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2013թ. դեկտեմբերի 1-ի համեմատ նվազել են 32.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են 0.7 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 58.6 տոկոսը, որոնք 2013թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել են 10.8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 11.4 տոկոսով:
2014թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 55892.2 մլն դրամ, 2013թ. դեկտեմբերի 1-ի համեմատ նվազելով 4.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ աճելով 2.2տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 72.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 19.2տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.5 տոկոսը` նպատակային ավանդները: |