ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ և ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2014թ. ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ
ԼՂՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ և ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2014թ. ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ
26.12.2014

Արդյունաբերություն: 2014թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 46368.1 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2014թ. հունվար-նոյեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է  119.7 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 28.6 տոկոս, մշակող արդյունաբերություն` 39.2 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  32.2 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 11666.3 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  7.6 տոկոսով:
2014թ. հունվար-նոյեմբերին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 46367.1 մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 120.2 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  6459 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 7178.8 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2014թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում իրացվել է 53624.1 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 375007.2 տոննա կաթ, 26202.8 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2014թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում փաստացի գներով իրականացվել է 44603.9 մլն դրամի շինարարական աշխատանքներ`  2013թ հունվար-նոյեմբերի 37748.7 մլն դրամի  դիմաց:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)