ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
13.01.2015

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. հունվարի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 98234.0 մլն դրամ, որոնք 2014թ. հունվարի 1-ի համեմատ աճել են 18.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 23.6 տոկոսով: Վարկերի 0.7 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. հունվարի 1-ի համեմատ նվազել են 0.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են 25.1 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 65.3 տոկոսը, որոնք 2014թ. հունվարի 1-ի համեմատ աճել են 41.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝  37.8 տոկոսով:
2015թ. հունվարի 1-ի  դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 58619.1 մլն դրամ, 2014թ. հունվարի 1-ի ինչպես և նախորդ ամսվա համեմատ աճելով 4.9-ական տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 72.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 18.7 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.5 տոկոսը` նպատակային ավանդները:

 

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)