ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
05.02.2015

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. փետրվարի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 95613.5 մլն դրամ, որոնք 2014թ. փետրվարի 1-ի համեմատ նվազել են 1.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 2.7 տոկոսով: Վարկերի 2.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. փետրվարի 1-ի համեմատ աճել են 2.7 անգամ, նախորդ ամսվա համեմատ` 2.9 անգամ: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 64.8 տոկոսը, որոնք 2014թ. փետրվարի 1-ի համեմատ աճել են 11.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ  նվազել 3.5 տոկոսով:
2015թ. փետրվարի 1-ի  դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 55994.8 մլն դրամ, 2014թ. փետրվարի 1-ի համեմատ նվազելով 20.6 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 4.5 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 71.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 19.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 9.0 տոկոսը` նպատակային ավանդները:

 


  • 2023 (13)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)