ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
05.03.2015

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. մարտի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 94111.3 մլն դրամ, որոնք 2014թ. մարտի 1-ի համեմատ աճել են 20.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել` 1.6 տոկոսով: Վարկերի 1.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. մարտի 1-ի համեմատ աճել են 63.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել՝ 35.0 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 67.0 տոկոսը, որոնք 2014թ. մարտի 1-ի համեմատ աճել են 46.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 1.8 տոկոսով:
2015թ. մարտի 1-ի  դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 56777.0 մլն դրամ, 2014թ. մարտի 1-ի համեմատ աճելով 3.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 1.4 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 74.9 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.9 տոկոսը` նպատակային ավանդները: