08.04.2015 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. ապրիլի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 96423.3 մլն դրամ, որոնք 2014թ. ապրիլի 1-ի համեմատ աճել են 27.1 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 2.5 տոկոսով: Վարկերի 1.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. ապրիլի 1-ի համեմատ աճել են 21.4 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել՝ 17.6 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 68.0 տոկոսը, որոնք 2014թ. ապրիլի 1-ի համեմատ աճել են 61.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 4.0 տոկոսով:
2015թ. ապրիլի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 56962.1 մլն դրամ, 2014թ. ապրիլի 1-ի համեմատ աճելով 0.6 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0.3 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 75.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.8 տոկոսը` նպատակային ավանդները:
|