08.04.2015 |
Հանրապետությունում 2015թ. ապրիլի 08-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 2820.1 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի` 5531.2 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 482.0 հա, Հադրութի շրջանում`315.0 հա, Մարտակերտի շրջանում` 108.1 հա, Մարտունու շրջանում` 300.2 հա, Շահումյանի շրջանում` 1.0 հա, Շուշիի շրջանում` 16.9 հա և Քաշաթաղի շրջանում` 1596.9 հա:
Կատարված գարնանացանի 1825.9 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 71.1 հա` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 204.2 հա` կարտոֆիլի, 165.9 հա` բանջարեղենի և 553.0 հա` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
|