2014թ ԼՂՀ-ում ծնվածների թիվը կազմել է 2428 մարդ, մահացածների թիվը` 1309 մարդ, բնական աճը` 1119 մարդ: Նախորդ տարվա համեմատ ծնվածների թիվը ավելացել է 57 մարդով կամ 2,4 տոկոսով, մահացածների թիվը նվազել է 35 մարդով կամ 2.6 տոկոսով, բնական աճը ավելացել է 92 մարդով կամ 9.0 տոկոսով: Նախորդ տարվա համեմատ արձանագրված ծնունդների թիվը նվազել է Ասկերանի` 15, Հադրութի` 14, Մարտակերտի` 20, Մարտունու` 28 ,Շուշիի` 5 երեխայով շրջաններում, հակառակը, 102 մարդով աճել Ստեփանակերտ քաղաքում, 36-ով Քաշաթաղի և 1-ով Շահումյանի շրջաններում:
2014թ. ծնվածների թվում գերակշռել են տղա երեխաները` 52.1 տոկոս, աղջիկները, կազմել են 47.9 տոկոս: Ըստ սեռերի պատկերը հակառակն է մահացածների թվաքանակում` համապատասխանաբար 47.9 և 52.1տոկոս: Բազմապտուղ ծնունդների դեպքերի թիվը 2014թ. կազմել է 13՝ նախորդ տարում 24-ի դիմաց , որոնք բոլորը զույգ են: Մեռելածինների թիվը 2014թ.կազմել է 11, նախորդ տարվա 9 երեխայի փոխարեն: Ծնվածների մեծ մասը 59.6 տոկոսը, բաժին է ընկել քաղաքային , 40.4 տոկոսը` գյուղական բնակավայրերին: Մահացածների բաշխումը քաղաքային և գյուղական բնակավայրերի կազմել է համապատասխանաբար 47.4 և 52.6տոկոս:
Ըստ ծննդի հերթականության 2014թ ծնվածների դիտարկումը ցույց է տալիս, որ առաջնածին են 877 երեխա կամ ծնվածների 36.1 %-ը , ընտանիքում ծնված երկրորդ երեխաների թիվը 839 է կամ ծնվածների 34.6%-ը, ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաների թիվը 712 է կամ ծնվածների 29.3%-ը:
Ծնված երեխաների անվանակոչման դիտարկումը խոսում է աղջիկների համար Անի(58դեպք), Մարիամ(51դեպք) և Մանե(47դեպք), տղաների համար Դավիթ(67դեպք), Տիգրան(52դեպք) և Նարեկ(49 դեպք), անունների ավելի հաճախակի անվանակոչման մասին:
Մահացածության պատճառական կառուցվածքի ըստ հիվանդության դասերի դիտարկման արդյունքում բարձր տեսակարար կշիռներ ունեն արյան շրջանառության համակարգի հիվանդությունները` 65.2%(նախորդ տարվա 62.9%-ի փոխարեն), նորագոյացությունները` 18.4%(նախորդ տարվա 18,0%-ի փոխարեն) և շնչառական օրգանների հիվանդությունները` 3.7%(նախորդ տարվա 4.1%-ի փոխարեն):
Ըստ տարիքային խմբերի մահացածների դիտարկմամբ ունենք հետևյալ պատկերը. մինչև 70 տարեկան մահացածները կազմել են ընդհանուրի 30.7%-ը(նախորդ տարվա 30.5%-ի փոխարեն), 70-ից բարձր տարեկանները` 69.3%-ը(նախորդ տարվա 67.3%-ի փոխարեն):
Մայրական մահացության դեպք 2014թ, ինչպեսև 2013թ. ԼՂՀ-ում չի գրանցվել: Մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ ինչպես 26.8 տարեկան է, իսկ առաջնածին ունեցողներինը 24.2 տարեկան:
Մանկամահացությունը(մինչև 1տարեկան մահացած երեխաների թիվը 1000 կենդանածնի հաշվով) 2014թ. ԼՂՀ-ում 8,6 է կամ 21դեպք` 2013թ. 11.8 է կամ 28դեպքի փոխարեն, երեխաների մահացությունը(մինչև 5տարեկան մահացած երեխաների թիվը 1000 կենդանածնի հաշվով)` 10.3 կամ 21 դեպք` 2013թ. 16,0 կամ 28դեպքի փոխարեն:
2014թ ԼՂՀ-ում գրանցվել է 1412ամուսնություն, ամուսնությունների թիվը 450-ով կամ 46.8տոկոսով ավել է 2013թ գրանցված ամուսնությունների թվից, և 212 ամուսնալուծություն` 2013թ գրանցվածների թվից 27-ով կամ 14.6%-ով ավել: Ամուսնությունների գերակշիռ մասը` 53.8տոկոսը կազմել են 23-27տարեկան զույգերը(նախորդ տարվա 55.4տոկոսի փոխարեն), հաջորդում է 18-22տարիքային խումբը` 18.4 տոկոս տեսակարար կշռով:
Ամուսնական զույգի միջին տարիքը 2014թ. կազմել է 26.4 տարեկան, նախորդ տարվա 26.1տարեկանի փոխարեն:
100 նոր կազմավորվող ամուսնական զույգին բաժին է ընկնել 15ամուսնալուծություն` նախորդ տարվա 19-ի փոխարեն:
2014թ ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը կազմել է 946մարդ` 2013թ 866 մարդու փոխարեն, մեկնողների թվաքանակը` 578մարդ` 2013թ 554մարդու փոխարեն, արդյունքում մեխանիկական հավելաճը կազմել է 368 մարդ: Եկողների 92.5տոկոսը և մեկնողների 94.6 տոկոսը բաժին է ընկել Հայաստանի Հանրապետությանը:
|