ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2014Թ.
ԼՂՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2014Թ.
10.04.2015

ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2014թ կազմել է 188.8մլրդ դրամ: ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 2.9տոկոս: ՀՆԱ-ի արձանագրված 8.9 տոկոս հավելաճի տեմպի 2.4-ական տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը,  կառավարում և պաշտպանությունը, 1.1 տոկոսային կետը՝ շինարարությունը: 2014թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1268.1հազ. դրամ, 3048.9ԱՄՆ դոլար կամ 2296.8Եվրո:
2014թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 52.0մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 52.2մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2013թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 117.2տոկոս, այդ թվում ՝ 134.8տոկոս հանքագործական, 105.7տոկոս` մշակող արդյունաբերությունում և 119.4տոկոս` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտում: ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ սեկտորների հետևյալն է. մշակող արդյունաբերություն` 39.4%, հանքագործական արդյունաբերություն` 27.9%, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 32.7%:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2014թ., փաստացի գներով կազմել է 57.3մլրդ դրամ, ինչը 2013թ. համեմատությամբ, համադրելի գներով, նվազել է 4.3տոկոսով` հիմնականում պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի 28.7% նվազմամբ: Անասնաբուծության համախառն արտադրանքը, համադրելի գներով, աճել  է 37.6%-ով: Սա հանգեցրել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքի որոշակի փոփոխության. նախորդ տարվա համեմատ 15.1%-ային կետով նվազել է բուսաբուծության տեսակարար կշիռը` կազմելով 48.2%, իսկ անասնաբուծության համախառն արտադրանքի տեսակարար կշիռը` համապատասխանաբար` 51.8%: 2014թ. տարեվերջի դրությամբ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2013թ տարեվերջի համեմատ աճել է 0.7 տոկոսով (այդ թվում կովերի գլխաքանակը նվազել է  1.9 տոկոսով),  մանր եղջերավոր անասունների գլխաքանակը աճել է 5.4 տոկոսով, իսկ խոզերի և  թռչունների  գլխաքանակը  նվազել է համապատասխանաբար՝ 23.0 և  1.5 տոկոսով: 2014թ. հանրապետությունում սպանդի համար  իրացվել է 11.6 հազ. տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է 47.4 հազ.տոննա կաթ, 40.5 մլն հատ ձու և   289.9 տոննա (ֆիզիկական քաշով) բուրդ:
2014թ. հանրապետությունում իրականացվել է 50.5մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 11.7տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 93.3 տոկոսը: Շինարարության 29.1%-ը կատարվել է պետական բյուջեի, 27.4%-ը` կազմակերպությունների, 13.5%-ը մարդասիրական օգնության, 13.4%-ը` օտարերկրյա ներդրողների, 5.5%-ը` արտաբյուջետային միջոցների հաշվին:
2014թ. ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1072.1հազ. տոննա, որը  2013թ. նկատմամբ  նվազել  է 24.3 տոկոսով: Ընդհանուր  օգտագործման  տրանսպորտի  բեռնաշրջանառությունը  2014թ.  կազմել է 40.1մլն տոննա-կմ, որը նախորդ տարվա համեմատ աճել  է 1.5 տոկոսով: 2014թ. հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 22.5մլն մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 21.2մլն մարդու դիմաց: Ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2014թ. կազմել է 170.4լն ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.8%-ով: 2014թ. խողովակային տրանսպորտով հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 31.7հազ.տ` 2013թ. 30.1հազ.տ դիմաց(աճել է 5.3%-ով):
Հանրապետությունում 2014թ. կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալն, փաստացի գներով, կազմել է 8.7մլրդ. դրամ, որը 2013թ. նկատմամբ, համադրելի գներով, աճել է 6.9%-ով: Նախորդ տարվա համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից ամենաբարձր աճի տեմպ արձանագրվել է ինտերնետ հասանելիության գծով` 58.3%:
2014թ. ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 135.8մլրդ. դրամ` նախորդ տարվա համեմատ, համադրելի գներով, նվազելով 1.6 տոկոսով: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 85.6%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 14.4%-ը բնակչությանը  մատուցված ծառայություններին:
Հանրապետությունում 2014թ. զբաղվածների թվաքանակը կազմել է 61071մարդ, որից 75.3 տոկոսը կամ 45960 մարդ վարձու աշխատողներ են, իսկ 24.7 տոկոսը հանդիսանում են ինքնազբաղվածներ:
2014թ. ԼՂՀ-ում պաշտոնական գործազրկության մակարդակը կազմել է 2.5%:
Բնակչության դրամական եկամուտները 2014թ. կազմել են 150.9մլրդ. դրամ և նախորդ տարվա համեմատ աճել են 10.6տոկոսով: Դրամական ծախսերը կազմել են 150.5մլրդ. դրամ, նախորդ տարվա համեմատ  ավելացել են 10.9տոկոսով:
ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ. փաստացի գներով, կազմել է 152.6մլրդ դրամ կամ 366.7մլն դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 26.9մլրդ դրամ (64.7 մլն ԱՄՆդոլար), իսկ ներմուծումը՝ 125.7մլրդ դրամ(302.0մլն ԱՄՆդոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 98.8մլրդ դրամով(237.3մլն ԱՄՆդոլարով): 2013թ. համեմատությամբ 2014թ. արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 11.6 տոկոսով, ընդ որում, արտահանումը աճել է 8.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 12.3 տոկոսով: Բացասական առևտրային հաշվեկշիռը աճել է 13.4 տոկոսով:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)