Հանրապետությունում 2015թ. մարտի 13-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 3538,1 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 6895,5 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 621,8 հա, Հադրութի շրջանում` 363,0 հա, Մարտակերտի շրջանում` 174,1 հա, Մարտունու շրջանում` 392,4 հա, Շահումյանի շրջանում` 3,6 հա, Շուշիի շրջանում` 29,2 հա և Քաշաթաղի շրջանում` 1954,0 հա:
Կատարված գարնանացանի 2335,9 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 14,5 հա-ը` եգիպտացորենի, 72,5 հա` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 263,3 հա` կարտոֆիլի, 194,9 հա` բանջարեղենի 3,0 հա` բոստան-պարենայինի և 654,0 հա` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
|