ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ
29.04.2015

Արդյունաբերություն:  2015թ. հունվար-մարտին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 12515,8 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2014թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 106,0 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 24,7 տոկոս, մշակող արդյունաբերություն` 31,1 տոկոս,  էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 43,1 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 1, 1 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 2564,4 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,1 տոկոսով:
2015թ. հունվար-մարտին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 12590,5  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 100,6 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  6632 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 1887,2 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2015թ. հունվար-մարտին հանրապետությունում իրացվել է 1826,2 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 12506,0 տոննա կաթ, 7718,5 հազ. հատ  ձու` 2014 թ. հունվար-մարտի համանուն ցուցանիշների նկատմամբ կազմելով  102,6%,  111,6% և 101,1 %:
Շինարարություն:  2015թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 6707,4 մլն դրամի շինարարություն` 2014թ. համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ նվազելով 16,6 տոկոսով: