ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Գարնանացանի ընթացքը հանրապետությունում
Գարնանացանի ընթացքը հանրապետությունում
05.05.2015

Հանրապետությունում 2015 թվականի մայիսի 4-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 6938,5 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 10573,3 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 2042,7 հա, Հադրութի շրջանում` 644,0 հա, Մարտակերտի շրջանում` 908,6 հա, Մարտունու շրջանում` 783,3 հա,  Շահումյանի շրջանում` 16,6  հա, Շուշիի շրջանում` 79,5 հա, Քաշաթաղի շրջանում` 2463,8  հա:
Կատարված գարնանացանի 3377,4 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 1712,2 հա-ը եգիպտացորենի, 139,5 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 504,6 հա-ը` կարտոֆիլի, 283,2 հա-ը` բանջարեղենի, 67,4 հա բոստան-պարենայինի, 65,0 հա տեխնիկական,  789,2 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: