05.05.2015 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. մայիսի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 86688.1 մլն դրամ, որոնք 2014թ. մայիսի 1-ի համեմատ աճել են 17.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 11.2 տոկոսով: Վարկերի 1.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. մայիսի 1-ի համեմատ աճել են 57.8 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել՝ 3.4 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 64.8 տոկոսը, որոնք 2014թ. մայիսի 1-ի համեմատ աճել են 39.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են 16.2 տոկոսով:
2015թ. մայիսի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 56426.4 մլն դրամ, 2014թ. մայիսի 1-ի համեմատ աճելով 2.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազելով 4.3 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 71.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 19.5 տոկոսը` ցպահանջ ավանդները, 9.0 տոկոսը` նպատակային ավանդները:
|