Հանրապետությունում 2015 թվականի մայիսի 11-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 8018,4 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 11008,2 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 2320,0 հա, Հադրութի շրջանում` 690,0 հա, Մարտակերտի շրջանում` 993,6 հա, Մարտունու շրջանում` 945,4 հա, Շահումյանի շրջանում` 27,8 հա, Շուշիի շրջանում` 84,4 հա, Քաշաթաղի շրջանում` 2957,2 հա:
Կատարված գարնանացանի 3720,6 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 1966,0 հա-ը եգիպտացորենի, 164,3 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 572,2 հա-ը` կարտոֆիլի, 346,3 հա-ը` բանջարեղենի, 159,8 հա բոստան-պարենայինի, 194,1 հա-ը ` տեխնիկական, 895,1 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
|