Հանրապետությունում 2015 թվականի մայիսի 25-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 10076,4 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 11575,8 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 2730,0 հա, Հադրութի շրջանում` 876,0 հա, Մարտակերտի շրջանում` 1498,9 հա, Մարտունու շրջանում` 1174,4 հա, Շահումյանի շրջանում` 44,9 հա, Շուշիի շրջանում` 103,5 հա, Քաշաթաղի շրջանում` 3648,7 հա:
Կատարված գարնանացանի 4269,8 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 2782,9 հա-ը եգիպտացորենի, 251,3 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 619,7 հա-ը` կարտոֆիլի, 479,7 հա-ը` բանջարեղենի, 176,9 հա բոստան-պարենայինի, 441,6 հա-ը ` տեխնիկական, 1054,5 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
|